61-ամյա ամերիկացի երգահան Ջեյմս Հորները մահացել է իր անձնական օդանավը վարելիս։

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում երկուշաբթի առավոտյան Ջեյմս Հորները իր անձնական օդանավը վարելիս վթարի է ենթարկվել ու մահացել է։

Ջեյմս Հորները «Titanic» ֆիլմի երաժշտության համար օսկար է ստացել։ Նա նաև ունի 8 օսկար, որոնք ստացել է այլ հռչակավոր ֆիլմերի երաժշտությունները գրելու համար։

«Titanic» ֆիլմի երաժշտությունում երգող Սելին Դիոնը իր ցավակցությունն է հայտնել Ջեյմս Հորների մահվան պատճառով։