Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերի շրջանակներում այսօր մեկնարկեցին ձյուդոյի մրցումները:
Այսօր տատամի էին դուրս եկել մեր մարզիկներից 2-ը՝ Ժաննա Ստանկովիչը և Հովհաննես Դավթյանը:
52 կգ քաշային կարգի կանանց պայքարում 1/16 եզրափակչից մրցելույթը սկսած Ժաննա Ստանկևիչը պարտվեց հենց մեկնարկում:
Մարզուհին 0:2 (1s1) հաշվով զիջեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելի Էդվարդսին:
Հովհաննես Դավթյանը մեկնարկը հաղթանակով ստացվեց. մեծ դժվարությամբ, ոսկե ժամանակում կատարելով հնարք ու վաստակելով վազարի միավոր, նա հաղթեց սլովենացի Մաթիաս Տռբովչին 2:1 (10s1 - 0s1) հաշվով ու նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր:
Այս փուլում մեր ձյուդոիստի մրցակիցը իսպանացի Ֆրանցիսկո Գարիգոսն էր, ում հետ պայյքարում Հովհաննեսը պարտվեց զգուշացմամբ (շիդոյով), սակայն հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար:
Բայց սփոփիչ գոտեմարտում ևս Հովհաննեսը պարտություն կրեց շվեյցարացի Լյուդովիկ Չամարտինից՝ մնալով առանց մեդալի։
Հիշեցնենք, որ վաղը պայքարի մեջ կմտնի 73 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը, ով Հայաստանի վերջին մասնակիցն է Եվրոպական խաղերում։