Քանի որ Վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, մի առաջարկ ունեմ:
Կարճ ասած առաջարկս հետևյալումն է, էլեկտրաէներգիայի սակագինը դարձրեք պրոգրեսիվ, այսինքն, եթե որևէ քաղաքացի վճարում է ամսեկան օրինակ մինչև 10.000 դրամ հոսանքի համար, նրանց համար 20 տոկոսով կրճատեք վարձը, իսկ նրանք ովքեր ամռանը սառացնում և ձմռանը տաքացնում են հսկայական բնակելի տարածքներ վճարելով օրինակ 100, 200 և ավելի հազար դրամ, նրանց համար կրկնապատեք, եռապատկեք կամ քառապատկեք վարձը: Այլկերպ ասած, խնդրին տվեք սոցիալական լուծում, փոքր բնակարան ունեցող մեծահարուստներ չկան և հակառակը դղյակներ ունեցող աղքատներ չկան:
Իսկ մասնավորի համար գները պետք է մնան անփոփոխ:
Անձամբ կարող եմ սարգել այս սխեման /բանաձևը/, եթե ինձ տաք բոլոր թվերը:
Վիկտոր Ենգիբարյան` ֆեյսբուք