Wikipedia ազատ էլեկտրոնային հանրագիտարանում ՀՀ-ում տեղի ունեցող վերջին դեպքերի հետ կապված հատուկ գրառում է արվել, որում բացատրվում է «Բիբին» բառի բացատրությունը: Ներկայացնենք հոդվածն ամբողջությամբ.

Բիբին, ժամանակակից հայերենի ծածկալեզվում արական սեռական օրգանը նշանակող բառ:

Եզրի ծագումը

Բառը առաջին անգամ կիրառվել է 2015 թվականի հունիսին Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ և կապված է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ, քանի որ իր կողմից գլխավորած այդ ընկերության նախաձեռնությամբ է 2015 թվականի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրել կապված Հայաստանի տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ:

Կիրառումը

Սովորաբար տվյալ եզրը օգտագործվում է որպես բառակապակցություն «Բիբինս ուտե՛ք» արտահայտության տեսքով, որը առաջին անգամ ի հայտ է եկել երիտասարդ ցուցարար Արեն Մկրտչյանի հեղինակած պաստառի վրա: 2015 թվականի հունիսի 25-ին ստորագրահավաքի նպատակով բացվել է այդ արտահայտության անունով համացանցային կայք: