Հունիսի 26-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 25-ին ժամը 20.30-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Բ. Գ.-ի տան տանիքը (մոտ 5 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակից Մ.Հ.-ը:
Հունիսի 25-ին, ժամը 17.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` Կրկեսի մոտակայքում, շենքի տանիքի թիթեղը ուժեղ քամուց պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա, վնասվել են տրոլեբուսի լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն:
Պարզվել է, որ շենքի տանիքի կառուցատարերը ընկել են «ՀայՓոստ» ՍՊԸ-ին պատկանող «Դեյվո» մակնիշի 323UL64 պ/հ ավտոմեքենայի վրա. դռների ձևախախտվել է, ներսում արգելափակվել են աշխատակիցներ Ս. Ս.-ն (ծնվ. 1969թ.) և Վ. Ա.-ն (ծնվ. 1958թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացիները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Թիվ 1 համալսարանական» կլինիկա, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները մասնատել են տանիքի կառուցատարերը (30 և 70քմ), այնուհետև կառուցատարերն ու ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք:


