Ինչպես նշել ենք, Երեկ համացանցում լուր տարածվեց, որ HTB-ի լրագրող Անաստասի Պակին և օպերատորին հեռացրել են աշխատանքից: Անաստասիան նշել էր, որ իրեն աշխատանքից ազատել են, քանի որ ուղիղ եթերում ցուցարարները իր խմբագրության համար անընդունելի բովանդակությամբ պաստառներ են պահել: 

Այս տեղեկատվությունն այսօր Ֆեյսբուքի իր էջում հերքել է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի սեփական թղթակից Էլինա Ղազարյանը: Ըստ նրա Անաստասիայի մոտ հուզմունքից էմոցիոնալ պոռթկում էր եղել, դա էր պատճառը, որ նա մտածել էր, որ իրեն աշխատանքից հեռացրել են: Անաստասիան և նրա օպերատորը շարունակում են աշխատել, իսկ այդ լուրն ընդամենը ապատեղեկատվություն էր: