Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր տատամի դուրս եկավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը:
Ձյուդոիստ Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) առաջին գոտեմարտում պարտվեց իսրայելցի Սագի Մուկիին և դուրս՝ մնալով հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ այս մարզաձևում երեկ անհաջող էին հանդես եկել նաև Ժաննա Ստանկևիչը (52 կգ) և Հովհաննես Դավթյանը (60 կգ):