«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին ուղղաթիռ են նվիրել: Մեր տեղեկություններով՝ նվիրողը Ռուսաստանում ապրող հայ մեծահարուստ գործարարներից մեկն է:
Ուղղաթիռ նվիրելը բացատրվում է նրանով, որ Ռուբեն Հայրապետյանը ԼՂՀ-ում՝ Շուշիում, «Իսահակի աղբյուր» կոչվող վայրում հյուրանոց է կառուցում և հաճախ է մեկնում Ղարաբաղ: Ուղղաթիռը կհեշտացնի մեկնելը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։