«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսօր Գյումրիի կենտրոնում բացվելու է «Ալյանս» կուսակցության տարածքային գրասենյակը։ Իսկ հաջորդ շաբաթ «Ալյանսը» գրասենյակ է բացելու Մասիսում:

Տեղեկություններ կան, որ իշխանությունների կողմից կուսակցական որոշ գործարարների նկատմամբ ձեռնարկված «պատժամիջոցների» արդյունքում նրանցից ոմանք հրաժարվել են ֆինանսավորել այս կուսակցությունը, ինչի արդյունքում մասնաճյուղերի բացումը բարդացել է, և կուսակցության նախագահը վաճառել է Ավանում գտնվող, իրեն պատկանող բնակելի տարածքը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: