«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, այն մասին, որ որոշ կասկածելի անձինք սկսել են հետապնդել նախաձեռնության անդամներին և խաղաղ հավաքի մասնակիցներին։ Հրավիրում ենք բոլոր իրավասու կառույցների ուշադրությունն այս փաստի վրա, հորդորում ենք չփորձել սպառնալ մեզ և գործել բացառապես օրենքի շրջանակներում։

Հիշեցնենք նաև, որ այսօր արդեն հինգերորդ օրն է, ինչ նախաձեռնության անդամները գտնվում են Բաղրամյան պողոտայում: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանա մինչև չլուծվեն իրենց կողմից առաջադրված խնդիրները: 

Ուղիղ կապին կարող եք հետևել այստեղ: