Այսօր՝ հունիսի 27-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դեպի Իջևանի ուղղությամբ մարդատար 556 QQ 56 համարանիշի ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազ 24» մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքւմ «24»-ն ամբողջովին ճզմվել է և ավտոբուսի հետ հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով «24»-ի մեջ գտնվող Նարեկ Պետրոսյանն ու Հարութ Պետրոսյանը տեղում մահացել են: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի և օպերգծով տեղակալ Լևոն Առաքելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Սևանի ջրափրկարարական թիվ 20 ջոկատը:
Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, ջրասուզակներն ու քաղաքացիները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ Shamshyan. com


