Հունիսի 27-ին, ժամը 13.17-ին ահազանգ ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում ուժեղ քամուց պոկվել են մոտ 10 տան տանիքներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՕԽ-ն:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է 8 տան տանիք (480 քմ), 4 անասնագոմի (155 քմ), 1 հացատան (15 քմ), գազի կարգավորման կայանի տանիք (10 քմ), արմատախիլ է արել 1 ծառ և շրջել մեկ հենասյուն` վնասելով էլ. լարերը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չապերը պարզելու համար:
Դեպքի վայրում է գտնվել փոխմարզպետը:


