Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին՝ ժամը 08.27-ին, ահազանգ է ստացվել , որ Տավուշի մարզի Տավուշ գյուղի գետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` Տավուշ գյուղում, «ՈւԱԶ» մակնիշի 05 SS 287 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1973 թ. ծնված Հ. Կ.-ի դին:

Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ուղղել են ավտոմեքենան: