Այսօր՝ հունիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ Ոստիկանությունն ապացույցներ ունի, որ ցուցարարների մոտ մահակներ կան։ ։
Մե՞կ մահակի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Ոչ, մի քանի։ Կարճ փայտեր՝ մահակների նման, որոնք թափահարել են»։
Օսիպյանը չհամաձայնեց այն փաստի հետ, որ մահակները նետել են ոչ թե ցուցարարները, այլ սադրիչները, և խնդրեց ոստիկանության նկատմամբ ավելի օբյեկտիվ լինել։
Հարցին, թե արդյոք մահակների թեման առիթ չի դառնա ուժային գործողություն սկսելու համար, նա պատասխանեց.
«Ոստիկանությունը գործում է օրենքի շրջանակներում»։


