Շարժման նախաձեռնողները կանգնած են բարդ ընտրության առջև. եթե ողջախոհ հաշվարկներ անելով ու մոռանալով, թե ինչ են մտածում իրականում իշխանությունների մասին և հանուն ազգային շահի ընդառաջ են գնում Սերժ Սարգսյանի առաջարկին, ապա կորցնում են հեղափոխականորեն տրամադրված աջակիցներին:
Եթե ընդառաջում են գնում հեղփոխականներին՝ կորցնում են ողջախոհության կողմնակից աջակիցներին:
Թե ո՞րն է լինում հեղափոխականների հետ ճամփա գնալու վերջնականգառը, մենք լավ գիտենք՝ մասնակից լինելով մեկ տասնյակի չափ շարժումների հոգեհանգստին:
Իսկ թե ո՞րն է ողջախոհների հետ ճամփա գնալու վերջնականգառը, մենք դեռ չգիտենք այդ ճամփով գնացած չլինելու պատճառով: Բայց այն հաստատ հոգեհանգստից գերադասելի կլինի:
Արծրուն Պեպանյան - ֆեյսբուք