«Արքայական ակումբը» իսպանացու տրանսֆերի համար 18.3 մլն. եվրո է առաջարկում, սակայն մանկունյանցիները գոհ չեն այդ գնից և 28.2 մլն. են պահանջում:
Մադրիդցիները հրաժարվում են ավելին վճարել՝ սպասելով, որ մեկ տարի անց դարպասապահին կարող են անվճար ձեռք բերել, հաղորդում է Daily Mail-ը:
Եթե «Ռեալը» չվերանայի առաջարկն ու կողմերը համաձայնության չգան, դե Խեան առաջիկա մրցաշրջանը Մանչեսթերում կանցկացնի, իսկ հետո կլքի ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով. դարպասապահի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2016թ. հուլիսին:
Հավելենք, որ դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011թ.՝ 20 մլն. եվրոյով: 2014-2015 մրցաշրջանում դարպասապահը թիմի կազմում 43 հանդիպում է անցկացրել, որոնցից 14-ում անառիկ է պահել իր պաշտպանած դարպասը: