Սա դավաճանություն էր, բայց դավաճանություն էր ոչ Ազատության հրապարակ իջնելը, այլ ընդհակառակը՝ դավաճանություն էր այն ստորերի արածը, որով ստիպեցին հարյուրավոր մարդկանց տրվել էմոցիաներին ու մնալ Բաղրամյանում, թեև բոլորը քաջ գիտակցում են, որ դա բերելու է ծեծուջարդի։ Իսկական դավաճանությունը դա իմանալով հանդերձ՝ մարդկանց Բաղրամյանում մնալու կոչ անելն էր ու դեռ մի բան էլ 7 օր ամեն ինչը խաղաղ արած տղերքի հասցեին «Դավաճան» վանկարկելը։

Ովքեր էին այդ խառնակիչները. դատելով տեսագրություններից ու ֆեյսբուքյան գրառումներից՝ առավել ակտիվ են սադրում իրավիճակը մասնավորապես Սեֆիլյանն ու իր կողմնակիցները, Արգիշտի Կիվիրյանը, Խզմալյանը, Լևոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցը։ Նկատեք, որ նշված անուններից բացի Կիվիրյանից (իր մասին ոչինչ չգիտեմ), բոլոր մնացածները վաստակաշատ գրանտակերներ են, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են էապես հիմնվելով ամերիկյան ու եվրոպական դրամաշնորհների համար։ Նույնիսկ միամիտին հասկանալի չէ, որ դա չի կարող միամիտ լինել։

Ուստի, պարզ է արդեն, որ արևմտյան գործակալական ցանցը անցել է գործի ու ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղությամբ ու հաջողությամբ պսակված այս մեկ շաբաթվա պայքարը ոչ մի դեպքում չհանգչի ու վերաճի քաղաքական ընդվզան։


Արմեն Հովսեփյան - ֆեյսբուք