Nokia ֆինական կազմակերպությունը փակել է աշխարհում ամենամեծը համարվող իր խանութը Շանհայում: Այս մասին հայտնում է ZDNet գործակալությունը` հղում կատարելով կազմակերպության մամլո ծառայությանը: Նախկինում այդ լուրը տարածվել էր նաև տեղական մամուլում, սակայն կազմակերպությունում Շանհայում խանութի փակվելը չէին մեկնաբանել: 
Այժմ Nokia կազմակերպությունը մեկնաբանում է այն որպես քայլ ծախսերի կրճատման շրջանակներում: Միառժամանակ խանութի փակվելը չի նշանակում, որ ֆինները ցանկանում են հեռանալ չինական շուկայից: Հետագայում Nokia սմարթ հեռախոսների վաճառքը իրականացվելու է միջնորդների և կազմակերպության վեբ կայքի միջոցով:
Nokia կազմակերպության եկամուտը Չինաստանում 2012 թվականին չորս անգամ անկում է ապրել : Այսպես եթե 2011 թվականին վաճառքիս ստացված ելամուտը կազմել էր մեկ միլիարդ դոլար, ապա 2012 թվականի նույն շրջանի համար այն կազմել է 213 միլիոն: Միառժամանակ Nokia Չինաստանը շարունակում է համարել շատ կարևոր իր շուկայի համար, իսկ China Mobile հիմնական համագործակցողը:
Աշխարհում ամենահայտնի հեռախոսների կազմակերպությունը 2012 թվականին որդեգրել է ծախսերի կրճատման խիստ ծրագիր: Այսպես ֆինական կազմակերպությունը կատարել է 10,000 աշխատատեղերի կրճատում, ինչպես նաև վաճառել է Էսպո քաղաքում գտնվող գրասենյակը: