Թուրքիայի Ստամբուլ քաղաքի հրապարակներից Թաքսիմում օրերս միասեռական մի զույգի հարսանիքն էր տեղի ունենում: Սակայն ոստիկանությունը ջրցան մեքենաներով, վահաններով ու արհեստական զենքերով կանխեց այդ արարողությունը։
Հրավիրյալներից շատերը ընդդիմացան ոստիկանության այս գործողություններին, և պահանջում էին շարունակել հարսանիքը։ Նրանք շարունակեցին հարսանիքը փոքր թաղամասերում։
Ոստիկանությանը ընդդիմացավ նաև ժողովուրդը՝ ասելով. «արևմտյան պետություններն ու ԱՄՆ-ն ընդունել են միասեռականների ամուսնությունը, այստեղ էլ պետք է թույլատրենք»։
Սակայն ոստիկանությունը շարունակում էր ցրել հարսանիքը՝ պատճառաբանելով, որ այս ամսում (ռամադան՝ մուսուլմանների ծոմապահության ամիսը) սրբապղծություն է համարվում նման հարսանիքի անցկացումը։