Թայվանում ջրային խաղերի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Հրդեհից վիրավորվել է 516 մարդ, որոնցից 194-ը գտնվում են ծանր վիճակում, կա նաև 1 զոհ։

Ըստ Չինաստանի լրատվամիջոցների հաղորդման հրդեհը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ժամը 20։30-ին, երբ բացօդյա սրահում պայթել է հսկա փուչիկ, ինչի արդյունքում տարածված գազը դարձել է հրդեհի պատճառ: Այն արագ տարածվել է։ Տեղում չի եղել անհրաժեշտ առաջին օգնության պարագաներք, ուստի մարդկանց վերքերը խորացել են մինչև հիվանդանոց հասնելը։

Վիրավորներին բաշխել են 39 հիվանդանոցների մեջ։