Երեկ Բաղրամյանում մնացած 15-20 հազար մարդկանց ռադիկալներ անվանել պետք չի..
Պահանջները մնացել են նույնը և քաղաքական որևէ ուժ չի ուղղորդում մարդկանց, ավելին նախաձեռնող խումբը ինքը մեծացրեց այլոց կողմից ժողովրդին ուղղորդելու հավանականությունը հեռանալով պայքարի իսկապես արդյունավետ հարթակից:

Բարեբախտաբար ժողովրդի բնազդները ուղորդում են իրեն ու մարդիք անսասան են իրենց բռնած դիրքերից, անկախ համակարգողների հեռանալուց:

Վաղինակին առանձին կասեմ եղբայր, ես և իմ ընկերների ջրցանի օրը 1 կաթիլից ավել ենք թրջվել, ծեծվել ու ոստիկանությունում հայտնվել: Խնդրում եմ էմոցիոնալ հայտարարություններից զերծ մնաս, քանի որ իշխանական քարոզչամեքենան ակտիվ օգտագործում է ամեն մի արտահայտություն վարկաբեկելու համար Բաղրամայանում հանգրվանած ժողովրդին… քո մտավախությունները հասկանում եմ, բայց և այնպես ապացուցվեց, որ ոստիկանները կանգնած ու անսասան ժողովրդից վախենում են ու բռնի ուժի չեն կարող դիմել…

Մի բանի վրա էլ ուշադրություն դարձրու, թե ինչպես է իշխանական քարոզչամեքենան բառացի ժողովրդին ստիպում գնալ Օպերա…

Էս ամենով քեզ անձամբ եմ դիմում, քանի որ գնացողներից միայն քեզ եմ ճանաչում ու գիտեմ, որ ազնիվ տղա ես, թեև քո կարողացածից ավելի մեծ բեռ ես միշտ վերցնում…մտածի գրածներիս մասին…

Սթիվ Նեշ. «Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը»-Facebook