Ժողովո՛ւրդ ջան, շնորհավորում եմ բոլորիս հեղափոխության առթիվ. սա ԼՈՒՌ ՀԵՂՓՈԽՈՒԹՅՈՒՆ էր։ Այս հեղափոխությունը գույն չուներ, բայց համակարգ փոխեց այնքանով, որ ոստիկանությունը հիմա, երբ Բաղրամյան պողոտայում մի բուռ ժողովուրդ է, չի ցրում ժողովրդին, չի հավաքում հարթակ-բարիկադները, որովհետև իշխանությունները գիտեն, որ նույն լռությամբ իր որոշիչ ձայնը բարձրացնելու համար ԺՈՂՈՎՈՒՐԴԸ նորից կհավաքվի եթե ոչ Բաղրամյան պողոտայում, ապա Բարեկամության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում, որտեղ որ ուզի։ Ու դա մեզնից յուրաքանչյուրն անելու է իր ազատ կամքով։ Նախորդ համակարգն այլևս անցյալ է։ Ժողովրդին չի հետաքրքրում, թե Հայաստանը Եվրամիության հետ է, ԵԱՏՄ-ի, թե ինչ-որ անդրգալակտիկական կոալիցիայի, նա իշխանությունից պահանջում է արդարություն ու արժանապատիվ աշխատանքով իր կյանքը կառուցելու պայմաններ։
Այդ պահանջը կատարելու համար իշխանությունն այլևս չի կարող հենվել կուսակցական նոմենկլատուրայի և կիսագողական զանգվածի վրա, սյլ պետք է հենվի իրապես աշխատող, իր ուսերին խաչ վերցրած, անընդհատ սովորելու ցանկություն ունեցող, բայց քաղաքական, պաշտոնի, ատկատ-կաշառքի հավակնություններ չունեցող ԱՆՀԱՏՆԵՐԻ վրա։ Դա դժվար է լինելու՝ ՎԱՂԻՆԱԿ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ադամանդ-արցուքները վկա։ Բայց դրան այլընտրանք չկա՝ բացի ջրնետից, մահակից, դավադիր սպանությունից ու ազնիվ մարդկանց փչացնելուց։ Աստծո կամոք մենք պետք է կանխենք վերջին սցենարը։ Մենք այսօր արթնացանք նոր ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Կարծում եմ մի հինգ-տասը տարի հետո, միգուցե ավելի շուտ Հուլիսի 29-ը կնշվի որպես Ազատության օր։ Նորից շնորհավորում եմ բոլորիս։
Սամվել Սարգսյան. «Դեմ ենք ԷլեկտրաԷներգիայի թանկացմանը»-Facebook


