Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի պահուստ: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այս պահին ՃՈ պետի նշանակում չկա:

Հիշեցնենք, որ Արտակ Հարությունյանը ՃՈ պետ էր նշանակվել 2014 հոկտեմբերի 7-ին ` փոխարինելով Արսեն Գալստյանին: