ժողովրդի մի մասը վերադարձավ Ազատության հրապարակ ու այնտեղից կփորձի մասնագետների աջակցությամբ հանգիստ վերլուծել, լուծումներ գտնել և դիմել իշխանությանը իր հարցերով ու պահանջներով: Այլ կերպ ասած ստեղծվեց երկրորդ ֆրոնտ: Սրա հետ մեկտեղ մենք պահեցինք նաև Բաղրամյանը:

Մնում է հստակեցնել այն, որ մենք հիմա մեկի փոխարեն ունենք երկու ճակատ և պայքարը շարունակում ենք երկու ճակատով, չի կարելի այս ամենը ներկայացնել որպես պառակտում, ժողովրդի մեջ սեպ խրելը տականքություն է:

Ցանկացածս,որպես այս հարցով հետաքրքրված մարդ կարող ենք գտնվել և Բաղրամյանում և Ազատության հրապարակում:

Մենք ունենք երկու ճակատ, որոնցից ցանկացածը համալրման կարիք ունի..

Իր ֆեյսբուքյան էջում գրում է ակտիվիստ Գեղամ Օհանյանը:

Ուղիղ կապը՝ այստեղ: