Դեռևս խնդիրը լուծված չէ և դեռևս իրավիճակը որոշակիորեն անորոշ է: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն ինքնին դրական կարելի է գնահատել 3 պատճառով:
Նախ այն, որ երկրի նախագահը հաշվի նստեց երիտասարդների պահանջի հետ:
Երկրորդ՝ խնդրի լուծումը գտնելու առաջարկ արեց, որը շուտով կկիրառվի, այլ ոչ թե կտրականապես հրաժարվեց որևէ զիջողական քայլ անել:
Եվ երրորդ պատճառն այն է, որ մեր երկրի նախագահը, չնայած բազմաթիվ կարծիքներին, թե իբր մեր առաջնորդը ոչ մի հակառուսական բան չի ասում և չի անում, չզիջեց ռուսական խոշոր կազմակերպությանն ու վստահաբար հայտարարեց, որ եթե աուդիտի անցկացման հետևանքներով պարզ դառնա, որ էլեկտրաէներգիայի թանկացումն անհիմն է, ապա ՀԷՑ-ի ղեկավարներն ու պատասխանատուները պատասխանատվություն կենթարկվեն:
Սերժ Սարգսյանն իր քայլով ցույց տվեց ողջ աշխարհին և հատկապես ՌԴ-ին, որ ամենևին էլ չի վախենում և պատրաստ է իր երկրի օրենքները խախտողներին պատասխանատվության ենթարկել` հաշվի չառնելով նրանց ազգային պատկանելությունը:
Ռուսատանն արդեն զգում էր Հայաստաի անկախ ու անվախ վիճակը, որից խուճապի մատնվելով հիստերիայի ենթարկեց իր իսկ լրատվամիջոցներին... ռուսական լրատվամիջոցների այդ կերպ արձագանքը Հայաստանի դեպքերին՝ պատահական չէր. դա հրաման էր, որն այդպես էլ արդյունք չունեցավ, քանզի աշխարհն անդրադարձավ դեպքերին ու հասկացավ, որ դա ընդհամենն սա արդար ցույց է, ոչ ռուսական լրատվամիջոցների մեկնաբանմամբ «մայդան»:
Պարզ է, որ Մոսկվան նաև աջակցում է թալանին, մասնավորապես, էներգետիկ կառույցները ունեն Մոսկվայի ուղղակի աջակցությունը, ու իրենց թվում է, որ գերնպատակն այստեղ Բիբիբին աջակցելն է, ու ցույցը քարկոծելը։
Եվս մեկ տեսակետ է, որ Ռուսաստանի լրատվամիջոցների մեծ մասը Հայաստանում բողոքի ակցիաները դիտարկում էին որպես հակառուսական մայդան: Արևմտյան մամուլի անդրադարձներում միշտ շեշտվում է, որ Հայաստանում վատ վիճակը կապված է այն բանի հետ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանի վիճակն է վատ: Արդյունքում բողոքի ակցիաները դիտարկվում են Ռուսաստան-Արևմուտք հակամարտության տիրույթում:
Եվ իսկապես շատ տեղին էր երկրի նախագահի ելույթն ու հայտարարությունը, ինչը ցրեծ այն բացասական տեսակետը, որը ձևավորվում էր մեր երկրի շուրջ:
Սա քայլ էր նաև՝ ի ապտակ ուսական բոլոր այն լրատվամիջոցներին, ովքեր աղավաղում էին իրականություը, Հայաստանում կատարվող իրադարձությունն անվանելով «մայդան» ու ցեխ շպրտելով հայի կերպարի վրա: Նախագահի քայլն ապացույց էր, որ հայը «մայդանի» ընդունակ չէ:
Նախագահի հայտարարությունը միայն հայ հասարակությանը չէր ուղղված, այլ ուներ համապատասխան հասցեատեր...
Ինչևէ, անկախ ամեն ինչից,անժխտելի է, որ մեր երկրի Նախագահը հրաշալի խաղալ գիտե Շախ-մատ...