Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ֆոլգորեի» հետ դիմակայությունից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը մամուլի ասուլիսում խոսել է սպասումների մասին.

«Լրջությամբ ենք պատրաստվում հանդիպմանը: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի անցնենք «Ֆոլգորեի» արգելքը: Եթե ոչ, ապա կստացվի, որ պատրաստ չենք Չեմպիոնների լիգային: Նորմալ կերպով մարզվում ենք, անպայման խաղալու ենք հաղթանակի համար:

Կցանկանայի, որ վաղը տղաներն այնպես խաղան, որ 80 տոկոսով լուծեն հաջորդ փուլ անցնելու հարցերը»:

Հավելենք, որ «Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպումը կմեկնարկի վաղը՝ Հունիսի 30-ին, «Հանրապետական» մարզադաշտում, Երևանի ժամանակով 20։00-ին։

Հանդիպումը կսպասարկի կիպրոսյան մրցավարական կազմը՝ Դիմիտրիոս Մասիասի գլխավորությամբ։