«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է առաջարկով հանդես գալ «Էվերտոնի» պաշտպան Շեյմուս Կոուլմենի տրանսֆերի վերաբերյալ:
Իռլանդիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է մանկունյանցիների գլխավոր տրանսֆերային թիրախը, ովքեր ցանկանում են ուժեղացնել պաշտպանության աջ գիծը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ստիպված կլինի ամենաքիչը 15 մլն. ֆունտ վճարել Կոուլմենի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Էվերտոնը» մտադիր չէ պաշտպանին վաճառել «կարմիր սատանաներին»:
Հիշեցնենք, որ անցած ամռանը Կոուլմենը բարելավել էր պայմանագիրը «Էվերտոնի» հետ՝ մինչև 2019 թվականը:
Հատկանշական է, որ 2009 թվականին իռլանդացիները պաշտպանին «Սլայգո Ռովերսից» ձեռք էին բերել ընդամենը 60 հազար ֆունտով:
Այդ ժամանակվանից ի վեր Կոուլմենը «Էվերտոնի» կազմում 185 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 19 գնդակի հեղինակ: