«Հրապարակ» թերթը գրում է.
«Ուրբաթ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն առանձնապես շատ չի խոսել, ունկնդրել է իր թիմակիցներին. բոլորը հատ-հատ արտահայտել են իրենց տեսակետը: Ապա ասել է, որ սակագնի 7 դրամը չեղարկելու որոշում չի լինելու, սակայն այդպես էլ չի մնալու, քայլեր են ձեռնարկվելու, կայացվելու է որոշում, որը կբավարարի երկու կողմին էլ: Պարզապես պետք է մի քանի օր ցուցարարներին պահել խաղաղության մեջ, մինչև վերջնական որոշում, մինչև խնդիրը հանգուցալուծվի:
Տեղեկացրել է ծերերին, որ հուլիսի 2-ի ԱԺ արտահերթ նիստը հրավիրվում է, որպեսզի վավերացվի Ռուսաստանի կողմից տրվելիք 200 միլիոն դոլար վարկը, որը նախատեսված է զենք ձեռք բերելու համար: Ծերերը գլխի են ընկել, որ սակագնի որոշակի կոմպենսացիայի մասին է խոսքը: Նաև, որ հայկական կողմն այլ ֆինանսական սպասումներ էլ ունի Ռուսաստանից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: