«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ըստ Գյումրիի մեր աղբյուրների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ: Նա կամաց-կամաց սկսել է կողքից հեռացնել նեղ թիմի ներկայացուցիչներին՝ սպորտսմեններ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ և այլն: Այս քայլը շատերի գնահատմամբ նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ապագայում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտքից: Հակառակ դեպքում ձայն բերող մարդկանց չէր նեղացնի:
Մեկ այլ տեսակետի համաձայն էլ նա ոչ թե «հանձնվել» է, այլ պարզապես որոշել է իր գումարները ներդնել Ամենափրկիչ եկեղեցու հարդարման վրա, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ շուքով կազմակերպի բացման արարողությունը: Պարզապես դեռ որոշված չէ՝ դա կլինի պատգամավորակա՞ն, թե՞ քաղաքապետի ընտրությունների նախաշեմին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: