Ժողովուրդ էս ի՞նչ եք անում. «Ամուսինը հոգեկան հիվանդ էր...», «Կինը դավաճանել է...», «Կասկածել է, որ երեխան իրենից չէ...», ու էս բոլոր անպատասխանատու բառերը ինչ-որ անհայտ ականատեսների հղում անելով:

Լրագրողի պարտականությունն է օպերատիվորեն տարածել տեղեկատվությունը և ոչ թե բանբասանքը, իսկ շատ դեպքերում նաև սեփապան տափակ ենթադրությունները:

Մի երիտասարդ ընտանիքի հետ տեղի ունեցած դաժան ողբերգության վրա լայքահրճվանք սարքելը բարոյական չէ:

Քրիստինե Մելքոնյան՝ ֆեյսբուք

Հիշեցնենք, որ այսօր դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: