Այսօր՝ հունիսի 30-ին, «Ոչ թալանին» քաղաքացիական նախեձեռնության համակարգող խմբի անդամները հանդես եկան հայտարարությամբ: Ինչպես հայտնել ենք, երեկ նրանք հայտարարեցին Ազատության հրապարակում նստացույցը դադարեցնելու մասին: 

Այսօր նախաձեռնության անդամները հայտնեցին պայքարը շարունակելու մասին, սակայն արդեն որոշակիորեն այլ մեթոդներով:

«Հակառակ երևույթներ ընդհանրապես չի եղել: Մենք կարծիքներ էինք հարցրել. երկու խմբի բաժանվեցին կարծիքները: Իհարկե, մեծ մասը որոշեց մնալ Բաղրամյանում, բայց այն փոքր մասի համար էլ ենք մենք պատասխանատու ու նրանց իջեցրեցինք Ազատության հրապարակ: Ոչ մի պառակտում էլ չկա: Այս պահին մեր թիմը զբաղվում է մի քիչ այլ աշխատանքներով: Ամեն դեպքում մենք Բաղրամյանում լինում ենք: Մենք անընդհատ այնտեղ ենք»,- ասաց «Ոչ թալանին» քաղաքացիական նախեձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Քոչարյանը: 

Իսկ բոլոր չհասկացված պահերն ու այլ թյուրըմբռնված խոսքերը ուղղակի եղել են Վաղինակ Շուշանյանի հայտարարության զգացմունքայնության պատճառով:

Որոշումը հենց այդպիսին էր. մի մասը մնացին Բաղրամյանում, իսկ նրանք ովքեր չէին տեսնում իրենց պայքարը այնտեղ, տեղափոխվեցին Ազատության հրապարակ:

«Այժմ մեր խումբը զբաղվում է տարբեր աշխատանքներով: Մենք մարզերի հետ էլ պետք է հանդիպումներ ունենանք, որովհետև իրենք ինքնակազմակերպվեցին պահի տակ, սակայն մենք դեռ նրանց չենք տեսել: Պետք է տեսնենք, խոսենք ու իրավաբանների, տնտեսագետների հետ էլ պետք է խոսենք այս պահին»,- շարունակեց նա: 

«Միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնելու: Մեզ պետք են կոնկրետ մասնագետների խորհուրդներ, մեզ պետք է հասկանալ այն մանիպուլյացիան ինչ արեց երկրի ղեկավարը արդյո՞ք ունի որևէ կառչելու տեղ, կամ արդյո՞ք սա զուտ աբսուրդ էր, իսկ մենք ուղղակիորեն չենք կարող դա անել, առանց հանրության օգնության, որովհետև եթե 10-12 հոգին այս որոշումը կայացնի, սա կլինի էլի մենաշնորհ, բայց մենք պայքարում ենք նրա դեմ, որ ժողովուրդը որոշի: Ժողովուրդն է թալանվել և ժողովուրդը պիտի որոշի իր հետագա քայլը»,- ասաց նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը:

Պետք է տրվեն շատ հարցրեի պատասխաններ. պետք է արդյո՞ք աուդիտը, ինչպես այն կանցկացվի կամ արդյո՞ք նախագահը ի նկատի ուներ բյուջեն, երբ ասում էր «կգտնեն այլ միջոցներ»: Այս հարցերին «Ոչ թալանին»-ը նախընտրեց պատասխանել ավելի կշռադատված վիճակում, քանի որ դժվար է մնալ փողոցում և միաժամանակ չլճանալ և գտնել լուծումներ: 

Ասուլիսի ժամանակ մասնակիցները նաև հայտարարեցին, որ դեռ իրավասու չեն հայտնել երկրորդ քայլի մասին, այն դեռ մնում է գաղտնիք: