«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այսօր մեկնում է պատասխանատու հանդիպման Վենետիկի հանձնաժողովականների հետ: Մեր պատվիրակությանը ծանր օրեր են սպասվում: Հուլիսի 1-2-ին կայանալիք հանդիպումների ընթացքում մերոնք պետք է «վենետիկցիների» մոտ հիմնավորեն սահմանադրական փոփոխությունները: Այդ քննարկումներից էլ պարզ կլինի, թե Հայաստանն ինչ փոփոխություններ է անելու:
Մասնավորապես՝ հստակություն կմտցվի համամասնական ընտրակարգին անցնելու, կառավարման խորհրդարանական մոդելի ընտրության, դատական իշխանության համակարգում առանցքային փոփոխությունների հարցում: Մեզ հայտնի դարձավ, որ Գագիկ Հարությունյանից բացի Վենետիկ կմեկնեն Վարդան Պողոսյանը, Հրայր Թովմասյանը, Գագիկ Ղազինյանը: Ըստ ամենայնի, հուլիսի վերջին նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։