«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում երբեմնի ըներների վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ: Ընկերներից մեկը դանակահարել է ընկերոջը՝ մեղադրելով իր ընտանիքի քայքայման մեջ:
Վիճաբանության պատճառների և դեպքի մասին առավել մանրամասներ մեզ փոխանցեց դանակահարող Կորյուն Մելոյանը, ով, սակայն, ընկերոջ կողմից ծեծի է ենթարկվել եւ մեզ հետ զրուցելիս` գտնվում էր անկողնային վիճակում:
Մելոյանի խոսքով՝ ընկերների միջեւ ծագած վիճաμանության արմատները շատ ավելի խորն են, քան պատկերացնում ենք. «Հիմնական պատճառը շատ խորն է ու ցավալի. էդ մարդը իմ ընտանիքն է քայքայել:
Նա իմ մտերիմ ընկերն էր, գնում-գալիս էր մեր տուն:
Բայց չգիտեմ ոնց ու ինչ եղանակով՝ իր ընտանիքն ունենալով հանդերձ, կարողացել է գայթակղել արդեն նախկին կնոջս ու իրենով անել:
Ու դրանից հետո, երբ արդեն ամեն բան բացահայտվեց, ինձ անամոթաբար ասում էր` «կարացել եմ, կնկադ ինձանով եմ արել, կըռնաս` դու էլ արա»: Սրանից մի ամիս առաջ էլ զանգեց ինձ ու ինչպես միշտ՝ ծաղրուծանակի տոնով ասեց, որ իրեն բոլորն են «շոռ աչք» ասում, ընենց որ, ես չնեղվեմ, որ մենակ իմ կնոջն է «շոռ աչքով» նայել: Ես ասեցի՝ ինչի դու, մեր տուն մտնել-դուրս գալուց «շոռ աչքո՞վ» ես մտել: Ինքն էլ բա` է՜, միամիտ, ու ծիծաղելով անջատեց:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: