Երեկ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի 2015 - 2016 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» - «Ֆոլգորե» հանդիպումը:
Խաղի հաշիվը բացեց Վարդգես Սաթումյանը՝ առաջին խադակեսին ավելացված ժամանակում առաջ մղելով «Փյունիկին»՝ 1:0:
48-րդ րոպեին Սեսար Ռոմերոն կրկնապատկեց հաշիվը, սակայն 72-րդ րոպեին Սան - Մարինոն ներկայացնեղ ակումբի ֆուտբոլիստներից Խոսե Ադոլֆո Հիրշը խփեց հեղինակության գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը: