ԱՄՀ-ն պաշտոնապես հաստատել է, որ Հունաստանը ժամանակին չի կատարել 1.6 մլրդ եվրո արժողությամբ պարտքը: Հայտարարությունը արվել է, երբ եվրոգոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարացնել ֆինանսական աջակցության ծրագիրը:
«Մենք գործադիր խորհրդին հաղորդել ենք, որ ներկայումս Հունաստանը ունի ժամկետանց պարտավորություններ և կարող է շարունակել ֆինանսավորվել ԱՄՀ-ի կողմից միայն պարտքը մարելուց հետո»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ, եվրոգոտու նախարարները հայտարարել են, որ կքննարկեն ճգնաժամից դուրս գալու Հունաստանի նոր առաջարկը: