Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին և նրա ընտանիքի անդամներին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախալի է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման պաշտոններում, ինչը վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվ ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ոգևորված են Հայաստան և Արցախ իրենց այցելության տպավորություններով:Վարչապետն ընդունել է Գլենդելի քաղաքապետին
Երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի դերը հայ-ամերիկյան կապերի սերտացման և խորացման գործում: