Գիտեմ, որ շատերդ եք ցանկանում հասկանալ, թե ինչ է կատարվում Բաղրամյանի բարիկադներից այս կողմ. կարճ ամփոփում եմ...
Ուրեմն ասեմ, որ շարժումն իր բոլոր դժվարություններով հանդերձ նոր թափ է ստանում...Դժվարությունները ուղղակի կապ ունեն մեր անկոտրում կեցվածքի հետ...
Իշխանությունները, հասկանալով, որ սպառնալիքները չեն ազդում քաղաքացիների վրա, ոստիկանապետի մակարդակով սկսեցին կրոնական քարոզարշավ սկսել ու փորձել իր լեզվով ասած գժուկներին դարձի բերել, ճշմարիտ հավատքը տարածել: Սակայն երեկվանից զգուշացրել ենք, որ հոգեվորսությունը բարիկադներից այս կողմ արգելում է և մինչ հիմա նման դեպքեր չի արձանագրվել...
Հասկանալով, որ բարիկադներն ամրանում է ու ոստիկանների աշխատանքը բարդանում, երեկ գիշերվանից սադրիչներ են ուղարկում, որ փորձեն խժդժություններ հրահրեն... Ի պատիվ քաղաքացիական պատասխանատու կեցվածքի՝ քաղաքացիներով կարողացել ենք վնասազերծել և մեկուսացնել սադրիչներին...Եթե նկատեցիք, ապա այդ գործն անում էին ոչ թե ոստիկանները, այլ քաղաքացիները, բացառությամբ մի դեպքի, որը քաղաքացիական մակարդակով չկարողացանք, քանի որ հարբած եկել էին ու չէին հեռանում, որոնց ոստիկանություն տարան մի քանի անգամ ոստիականներին տեղյակ պահելու արդյունքում...վերջիններս ոստիկանական բաժանմունքում ցուցմունք էին տվել, որ մենք ենք գարեջուր հյուրասիրել...
Հարգելի ընկերներ, խնդրում եմ, մաս կազմեք քաղաքացիական դիմադրության այս կարևոր փուլին, դա արեք թե սոցցանցերում ինֆորմացիան տարածելով, թե ֆիզիկապես մասնակցելով...
Գնացի Բաղրամյան...
Դավիթ Սանասարյան - ֆեյսբուք