Անդրիաս Ղուկասյանը բաց նամակով դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ հայտնելով, թե ըստ մի քաղաքացու ներկայացրած տեղեկության՝ ոստիկանները ստիպված են լինում իրենց բնական կարիքները հոգալ Բաղրամյան պողոտային հարակից շենքերի բակերում:
Ի պատասխան հայտնում ենք, որ ոստիկանական կարգախմբերը ապահովված են Բաղրամյան պողոտայում իրենց ծառայությունը պատշաճ կատարելու բոլոր պայմաններով, այդ թվում՝ քաղաքակիրթ սանիտարահիգիենիկ միջոցներով:
Քաղաքացի Ղուկասյանին շնորհակալություն հայտնելով ոստիկանության հանդեպ խորին մտահոգության համար, խնդրում ենք առնվազն նույնպիսի մտահոգություն դրսևորել նաև ցուցարարների հատվածում գտնվող բնակիչների նկատմամբ, որոնցից բազմաթիվ գրավոր ու բանավոր բողոքներ են ստացվել բակերում ու շքամուտքերում ստեղծված հակահիգիենիկ վիճակի վերաբերյալ:
Ցանկալի կլիներ, որ քաղաքացի Ղուկասյանը պարզեր, թե ովքեր են այդ տարածքներում հոգում իրենց բնական կարիքները և հավաքի շրջանակում բացատրական աշխատանք տաներ՝ Երևանի բնակիչների շահերի և իրավունքների լիարժեք պաշտպանության ուղղությամբ:
Աշոտ Ահարոնյան - ֆեյսբուք