«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետականներն այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում քեֆ են անելու: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել է քեֆի: Թերևս տոնում են Աժ նստաշրջանի ավարտը և մեկնում արձակուրդ: Աժ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում այսօր կվավերացվի ՌԴ-ի կողմից Հայաստանին 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկային պայմանագիրը:
Եվ պատգամավորներին խստորեն զգուշացվել է չբացակայել նիստից: Օրենսդիրները վաղուց պետք է մեկնեին արձակուրդ, բայց կառավարությունը «հարամեց» մի քանի արտահերթերով: Նշենք, որ ՀՀԿ գործադիրի մարմնի նիստն էլ այս շաբաթ կկայանա ուրբաթ օրը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: