«Դատախազության աշխատողի օրը և դատախազության 97-րդ տարեդարձը երեկ երեկոյան նշել են «Բելաջիո» ռեստորանում: Մեր տեղեկություններով, խնջույքի հատվածին ներկա են եղել միայն համակարգի աշխատակիցները, գործընկեր կամ հակառակորդ կառույցներից հրավիրյալներ չեն եղել: Ներկա են եղել նաև ԼՂՀ դատախազությունից ներկայացուցիչներ:
Դատախազության աշխատողներն ասում են՝ «համեստ» խնջույք է եղել, ի տարբերություն ոստիկանության խնջույքի, որին հրավիրված են եղել բազմաթիվ պաշտոնյաներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Ուշագրավ է, որ երեկվա տոնի առթիվ Կոստանյանը հավաքել էր բոլոր նախկին դատախազներին, անգամ հրավիրել և բեմում էր նստեցրել իր «ոխերիմ բարեկամ» Աղվան Հովսեփյանին, վերջում էլ պարգևատրել նրան»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
Դատախազների օրը երեկ «հեմեստորեն» նշել են «Բելաջիո»-ում. «Հրապարակ»
