ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունը բազմիցս հայտարարել է, որ պետք է անմիջական օգնություն հասցնել Եմենի բնակչությանը, ովքեր զոհ են դառնում ռմբակոծություններին։

ՄԱԿ-ի խոսնակն ասել է, որ պետք է հայտարարել 3-րդ աստիճանի առողջական անկման վիճակ, որ մինչ օրս ամենաբարձր աստիճանն է աշխարհում:

Երկրի առողջապահության վիճակը ավելի է վատթարանալու, քանի որ 160 հիվանդանոցներ փակվել են պատերազմական իրավիճակի պատճառով։

Եմենի բնակչության 80 տոկոսը տառապում է առողջական խնդիրներով, 13 միլիոն մարդ տառապում է սնունդի պակասից, իսկ 9.4 միլիոն մարդ՝ ջրի պակասից։