«ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկմանը, ըստ որի՝ 200 մլն ԱՄՆ դոլար է տրամադրվում ՀՀ-ին ռուսական արտադրության ռազմական միջոցներ ձեռք բերելու համար՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու և ներկայացրեց հիմնավորումները:

Այնուհետև խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ելույթ ունեցավ և նշեց, թե խմբակցությունում ազատ են քվեարկելու և նշեց, թե ինքը ներկայացնում է սեփական տեսակետը:

Տեղից խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Ռուբիկ Հակոբյանն իրավունք չունի անձնական տեսակետ հայտնել։

Նույն խմբակցության պատգամավորների վեճին միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Մի բռնացեք մարդկանց տեսակետի վրա»,-հորդորեց նա Զարուհի Փոստանջյանին, ով մինչ այդ տեղից այլ պատգամավորների հետ վեճի էր բռնվել:

Ռուբեն Հակոբյանը ևս չդիմացավ և դիմեց կուսակցին. «Հասկացանք, վերջ»: