Հայաստանի հավաքականի ավագ, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարերել է կարիերան ավարտելու մասին.

«Որոշել եմ ավարտել խաղացողի կարիերաս: Այժմ աշխատում եմ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Հարմարվում են նոր աշխատանքին, մարզչական գործընթացն եմ յուրացնում: Խոստովանում եմ, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Ես պլանավորում էի խաղալ, բայց Հայաստան - Պորտուգալիա խաղից հետո մտափոխվեցի:

Պետք է լավատեսորեն նայել շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին: Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ»,- նշել է Բերեզովսկին` nvspb.ru-ի հետ զրույցում: