Հիմա անկեղծ ասեմ՝ էս շարժումը սկսվելուց առաջ իմ նպատակը 17, հետո 7 դրամը չէր։ Իմ նպատակը հեղափոխությունն էր, բայց ոչ էն հեղափոխությունը, որը շատերն են մտածում։ Իմ համար իշխանափոխությունը դեռ հեղափոխությունը չի։

Ասեմ ձեզ՝ իմ պատկերացրած հեղափոխությունը կայացավ։ Երբ երբեք ցույցերին չմասնակցած մարդիկ էին գալիս, ու սկսում արդեն ինքնակազմակերպվել, ընկերներին բերել։ Երբ տատիկներ պապիկներ գալիս էին ուրախության արցունքներով նայում երիտասարդությանը։ Երբ երիտասարդությունը զգում էր, որ ինքնա երկրի տերը, թքած ունի ցանկացած որոշման վրա, եթե իրան չի ծառայում։

Ես տեսա էտ հեղափոխությունը, ու ամենակարևորը, հեղափոխությունը շարունակվումա մեր մտքերում, մեր գիտակցության մեջ։ Մենք անելու ենք հեղափոխությունը, մաքրելու ենք մեր միտքը ստրկության փոշուց։

Մենք ստեղծելու ենք մեր ազատ անկախ Հայաստանը։

Ես ամեն ինչ անելու եմ դրա համար:

Արտուշ Չիբուխչյան՝ ֆեյսբուք