Չիլիում ընթացող Ամերիկայի Գավաթի խաղարկության 3-րդ տեղի համար մրցավեճում Պերուի հավաքականը 2:0 հաշվով պարտության է մատնել Պարագվայի ընտրանուն:

Գոլերը.

Անդրե Կարիլյոն (48), Պաուլո Գերերոն (89):

Այսպիսով, Ամերիկայի Գավաթի խաղարկության անընդմեջ երկրորդ մրցաշարում Պերուն բրոնզե մեդալ է նվաճում (2011 թվականին Ամերիկայում կայացած մրցաշարում Սերիխիո Մարկարյանի գլխավորած թիմը 4:1 հաշվով հաղթել էր Վենեսուելային):

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 4-ին Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կկայանա Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակիչը, որում կմրցեն Չիլիի ու Արգենտինայի հավաքականները: