Մեր հայրենակից երգչուհի և դերասանուհի Շերը, թվիթթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացմանը։
Նա մասնավորապես գրել է. «Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանի էլէեկտրաէներգիայի գները 22%–ով։ Ցուցարարներին ծեծում են և ջրում։ Ոչ ոք հոգ չի տանում հայերի մասին»։ Ինչպես նաև հեշթեգով նշել է Քիմ Քարդաշյանին, որպեսզի նրան որոնողները նույնպես տեսնեն այդ գրառումը։