Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հրաժարվել է «Կոպա Ամերիկա-2015»-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակից:
«Անհավանական է: Մեսսին հրաժարվել է Ամերիկայի Գավաթի լավագույն ֆուտբոլիստի մրցանակից, որովհետև ցանկացել է խուսափել նվաստացումից, ինչպես դա եղել էր ԱԱ-2014-ում:
Դա է դարձել մրցանաբաշխությունը 10 րոպե ուշ սկսելու պատճառը: Նրանք փորձում էին Մեսսին համոզել, իսկ մարզադաշտում բոլորը զարմացած էին, թե ինչու ոչինչ չի կատարվում»,- իր թվիթերյան էջում գրել է eIN Sports-ի ճանաչված լրագրող Տանկրեդի Պալմերին:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում Արգենտինայի ընտրանին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում (1:4) պարտվեց Չիլիին:
Հավելենք նաև, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության 6 խաղերում 28-ամյա ֆուտբոլիստը դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: