Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել: Քիչ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Պետիկի Հարությունյանը:
Վահե Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում, այնուհետև ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում:
Հիշեցնենք նաև, որ ՆԱՎ-ի պետը հանդիսանում էր Արմեն Հակոբյանը, ով վերջերս նշանակվեց Ճանապարհային ոստիկանության պետ:


