Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հուլիսի 8-ին կայանալիք նիստում 75 միլիոն դրամով տուգանել ՀԷՑ-ին, Տուգանքը նախատեսվում է 14 տարբեր որոշումներով, որոնցից 13-ով ՀԷՑ-ը կտուգանվի 5 միլիոն դրամով, մեկով՝ 10 միլիոն դրամով։
Ինչպես հայտնում է հանձնաժողովի լրատվական ծառայությունը, Տուգանքները կիրառվել են, քանի որ ՀԷՑ-ը խախտել է ժամկետները, թե երբ պետք է քաղաքացու սպառման համակարգը միացնի էլեկտրական ցանցին, ինչպես նաև նոր սպառողների սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելիս, պատճառաբանելով, որ ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսատնտեսական վիճակում, դիմողից միացման վճարից բացի պահանջել է նաև սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու համար փաստացի ծախսումների գումարը՝ նշված գումարը հետագա 5 տարիների ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարների հաշվին մարելու պայմանով,ինչը կրկին անթույլատրելի է:
Հ.Գ.Հայաստանը ՀԷՑ-ի քթիցա բերելու իրա անհիմն թանկացումը,սա դեռ 1,սպասենք հետագա տուգանքներին:
Տիգրան Խաչիկյան` facebook