Հուլիսի 9-ին ՖԻՖԱ-ն պաշտոնապես կհրապարակի դասակարգման նոր աղյուսակը:

Goal.com-ի փոխանցմամբ՝ Չիլիում ավարտված Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակչում տանտերերից կրած պարտությունը չի խանգարի Արգենտիանյի հավաքականին՝ դառնալու աղյուսակի առաջատարը:

«ՖԻՖԱ»-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 10-յակը հետևյալ տեսքը կունենա.

1. Արգենտինա
2. Գերմանիա
3. Բելգիա
4. Կոլումբիա
5. Նիդերլանդներ (Հոլանդիա)
6. Բրազիլիա
7. Պորտուգալիա
8. Ռումինիա
9. Անգլիա
10. Ուելս

Իսպանիայի հավաքականն իջել է 11-րդ հորիզոնական, իսկ Իտալիան՝ 17-րդ: